Հարգելի հայրենակիցներ.

Ողջունում եմ Ձեզ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և մեր կայք այցելելու համար: Կայքի նորացման հետ կապված մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ մեկնաբանությունն ու առաջարկն այն հարցերի շուրջ, որոնք մշտապես պետք է լինեն աշխատակազմի ուշադրության կենտրոնում:
Մեր կայքի միջոցով պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն կտրամադրենք մարզպետարանի աշխատակազմի և մարզի համայնքների գործունեությանն առնչվող իրադարձությունների մասին։ Հուսով եմ՝ փոխադարձ կապի միջոցով Դուք ևս կնպաստեք ոչ միայն մարզպետարանի ծրագրերի իրականացմանը, այլև մեր տարածաշրջանի համայնքներում ծագող հրատապ խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։
Հարգանքով`
Շիրակի մարզպետ
Աշոտ Գիզիրյան




Բաժանորդագրում նորություններին